Հիմա տարածված կարծիք կա, որ աշխարհում մենակ ենք մնացել, դաշնակից չունենք և այլն։
Պարզենք այդ հարցը։
Այս աշխարհում բոլորն են մենակ՝ և՛ Ամերիկան, և՛ Իսրայելը, և՛ Զամբիան Զանզիբարի հետ, բացի ռուսներից, որոնք երկու դաշնակից ունեն՝ բանակն ու նավատորմը։
Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման են, ինչպես կրիմինալ աշխարհում, իսկ այդ երկու, միմյանց հարազատ միջավայրերում, այնուամենայնիվ, օրենքներ կան՝ ջունգլիների և կրիմինալ օրենքներ, և այդ օրենքն անարխիան չէ։
Ջունգլիներում աննպատակ միմյանց չեն ոչնչացնում, սպանում են, երբ սոված են, երբ իրենց որսի տարածքն են պաշտպանում, ուտելու ժամանակ էլ որսում են թույլերին։ Դա երկաթյա ու ռացիոնալ օրենք է, որտեղ յուրաքանչյուր արարած ունի իր դերն ու տեղը կերակրաշղթայում։
Եթե մենք չունենք դաշնակիցներ և բարեկամներ, դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։
Հիմա աշխարհում խիպիշ է, հայերեն՝ բոլոլա, նոր ազդեցության զոնաներ են ճշտվում, ֆրայերները՝ հարիֆները ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն, սխալները չեն ներվում։ Մոռացեք դաշնակիցների և բարեկամների մասին հեքիաթները, հարվածնե՞ր ես ստանում, ուրեմն փոխիր քո «կամեռան» վատ նայողին։
«Մենք» ասելով՝ նկատի ունեմ նախկիններին, ներկաներին ու հնարավոր ապագաներին։
Ստեփան Դանիելյան